Եգիպտոսում զբոսաշրջիկների առեղծվածային մահը քաոս է ստեղծել
Եգիպտական ծովափնյա Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում առեղծվածային պայմաններում մահացած են հայտնաբերել բրիտանացի զբոսաշրջիկ ամուսիններին: Զույգը հանգստանալու էր եկել դստեր հետ, ով ողջ է մնացել:
Միջադեպը տեղի է ունեցոլ Steigenberger Aqua Magic հյուրանոցում. Եգիպտոսի իշխանությունները և տուրիստական ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Քուքը փորձում են պարզել այցելուների մահվան պատճառը:
Նրանց դուստրը ոստիկանությանը պատմել է, որ ծնողների հյորանոցի համարում «ինչ-որ բան է եղել, որը սպանել է նրանց»:
Հաղորդվում է, որ զբոսաշրջիկների մահվան պատճառները չեն հայտնաբերվել, ուստի օրվա ընթացքում, նախազգուշական նկատառումներով, հյուրանոցից տարհանվել են մոտ 300 զբոսաշրջիկներ:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հյուրանոցի 13 այցելուներ սննդային թունավորում են ստացել, սակայն նրանց վիճակը ծանր չէ: