60-ամյա Մադոննայի սելֆին ապշեցրել է երկրպագուներին
Ամերիկացի դերասանուհի, մանկագիր, երգչուհի Մադոննան այս ամռանը դարձավ 60 տարեկան: Բայց վեց երեխաների մոր՝ ցնցելու ոգևորությունն ու ցանկությունը դեռևս երիտասարդների նման է:
Մադոննան սոցկայքերում մշտապես լուսանկարներ է տեղադրում, որոնք խիստ հակասական կարծիքներ են առաջ բերում: Այդպիսի մի դեպք տեղի ունեցավ վերջին օրերին:
Հրապարակված լուսանկարում Մադոննայի մերկ ոտքերն են՝ պատված հավանաբար մաշկային հիվանդության պատճառած բծերով:
Այնուամենայնիվ, կցված հաշթեգը`« ծխագույն ապակի», ամեն ինչ բացատրում է. բծերը երգչուհու մարմնի վրա չեն, այլ հայելու մեջ, որի առջև վերջինս նկարվել է:
Չնայած՝ դժվար է պնդել, որ բացատրությունն ամեն ինչ իր տեղն է գցում: