Նիդեռլանդներում բնակվող հայ երեխաները նամակ են գրել թագավորական ընտանիքին՝ խնդրելով չարտաքսել իրենց
Նիդեռլանդներում բնակվող 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը, որոնց հրաժարվել են փախստականի կարգավիճակ շնորհել, նամակով դիմել են Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, թագուհի Մաքսիմային, վարչապետ Մարկ Ռյուտեին և պետքարտուղար Մարկ Հարբերսին՝ խնդրելով թույլ տալ իրենց մնալ երկրում:
«Հարգելի թագավորական ընտանիք, վարչապետ և պետքարտուղար, մենք լսել ենք, որ մեզ ցանկանում են արտաքսել Հոլանդիայից: Մեզ շատ է դուր գալիս այստեղ դպրոց հաճախել: Խնդրում ենք օգնել մեզ վերադարձնել մեր մայրիկին Հոլանդիա», - РУСАРМИНФО-ի փոխանցմամբ՝ ասվում է երեխաների գրած նամակում:
Հիշեցնենք, որ Հաագայում գործող Նիդեռլանդների Պետական խորհուրդն օգոստոսի 24-ին հրաժարվել է կացարան տրամադրել Լիլին և Հովիկին՝ որոշում կայացնելով նրանց Հայաստան արտաքսելու մասին, որտեղ նրանք երբևէ չեն բնակվել:
Մեկ տարի առաջ Նիդեռլանդներից արտաքսվել էր երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանը: