Ֆլորիդայի տներից մեկի բնակիչները բակում հսկայական մողես են հայտնաբերել (տեսանյութ)
Ֆլորիդայի տներից մեկի բնակիչները սարսափահար են եղել՝ իրենց տան բակում հսկայական մողես հայտնաբերելով:
Ինչպես գրում է Washington post-ը, 1.8 մետր երկարություն ունեցող և 45 կգ կշռող մողեսը լիբերմանների ընտանիքի տանը առաջին անգամ հայտնվել է օգոստոսի 27-ին: Դրանից հետո այն մի քանի անգամ վերադարձել է: Ընտանիքի անդամները նախ մտածել են, որ այն կոկորդիլոս է հսկայական չափերի պատճառով:
Մողեսը, թվում է, չի վախեցել մարդկանցից և հեռանալու մտադրություն չի ունեցել:
Նախքան մասնագետները կփորձեին որևէ կերպ բռնել մողեսին, այն աննկատ հեռացել է:
Մանրամասն՝ տեսանյութում: