Արքայադուստր Դիանայի վերջին խոսքերը
Փրկարարական ծառայության աշխատակից Քսավիե Գուրմելոնը պատմել է արքայադուստր Դիանայի մասնակցությամբ վթարի մանրամասները՝ գրում է life.ru-ն:
Փրկարարի խոսքով՝ երբ ինքը ժամանել է վթարի վայր՝ Ալմա կամրջի մոտ գտնվող թունելը, Ուելսի դքսուհին դեռ կարողանում էր խոսել:
«Ես բռնել էի նրա ձեռքից, խնդրում էի հանգստություն պահպանել և չշարժվել: Ես ասացի նրան, որ մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք նրան: Նա պատասխանեց. «Տեր Աստված, ի՞նչ է պատահել»»,- պատմել է փրկարարը :
Նա նաև պատմել է, որ արքայադուստր Դիանայի վնասվածքները աննշան են եղել և զարմացել է, որ Դիանան հիվանդանոցում մահացել է: