ՈւԵՖԱ-ն կփորձի օգնել Հենրիխ Մխիթարյանին մասնակցել «Ղարաբաղի» դեմ խաղին
Օգոստոսի 31-ին հայտնի են դարձել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Լոնդոնի «Արսենալը» նույն խմբում է ընդգրկվել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ: Բացի այս, նույն խմբում է նաև «Վորսկլան», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը:
Խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է Ադրբեջանում կայանալիք հանդիպումների ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «Sport24»-ը, ՈւԵՖԱ-ն կփորձի օգնել Մխիթարյանին մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղի» դեմ հանդիպմանը:
«Դա ստանդարտ ընթացակարգ է, երբ ՈւԵՖԱ-ն ուղարկում է աջակցության նամակներ ֆեդերացիաներին, ակումբներին ու դեսպանատներին, որպեսզի ֆուտբոլիստները վիզա ստանան ու կարողանան մեկնել այլ երկրներ՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի մրցաշարերի հանդիպումներին»,- նշել է Ալինե Մատինյանը «Sport24»-ին տված հարցազրույցի ժամանակ: