Երևանում կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար
Երևանում սեպտեմբերի 7-9-ը կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց օլիմպիական վարկանիշային մրցաշար։ Մրցաշարին կմասնակցեն 14 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից և Բելառուսից։
Արևելյան Եվրոպայի երկրների առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Սոչիում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը։