Արգենտինայում բողոքի ցույցեր են ֆինանսական ճգնաժամի ֆոնին
Արգենտինայում ֆինանսական ճգնաժամի ու բյուջետային ծասխերի կրճատման ծրագրի դեմ զանգվածային ցույցեր են ընթանում։ Բուենոս Այրեսի կենտրոնում տասնյակ մարդիկ երթով եկել են ի պաշտպանություն համալսարանների՝ նրանք դժգոհ են բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման պետական մասնակցության սահմանափակման ծրագրերից, հայտնում է Euronews–ը։
Հնչել են նաև տնտեսական քաղաքականությունը փոխելու պահանջներ ինֆլյացիայի բարձրացման ֆոնին։ Ցուցարարները նշել են, որ արդեն զգում են իրենց վրա գների բարձրացման ազդեցությունը։ Նրանք դատարկ կաթսաներով են «թմբկահարել», որը 2001 թվականի դեֆոլտի ժամանակ ցույցերի խորհրդանիշն էր։
Կառավարությունում, սակայն, վստահեցնում են, որ դեֆոլտի վտանգ չկա։