Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը սկսում է նվազել
Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: