«Երկիր ծիրանիի» 4 անդամներ, այդ թվում Մարինա Խաչատրյանը դուրս են գալիս կուսակցությունից. հայտարարություն
«Երկիր ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից:
«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։
Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին եւ լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք՝
Մարինա Խաչատրյան
Խաչատուր Շահբազյան
Կոնստանտին Ղարիբյան
Աստղիկ Պետրոսյան