Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշնանային ռեժիմի
Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին:
Կենդանաբանական այգուց հայտնում են, որ այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00: Այգու տոմսարկղը բաց կլինի մինչեւ 20:00-ին: