Երևանում երթուղայինի և մարդատար մեքենայի վթարի հետևանքով 9 մարդ հոսպիտալացվել է
Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան 8:30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի և մարդատար ավտոմեքենայի վթարի հետևանքով «Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լիանա Եղիազարյանը:
Բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որևէ մեկի մոտ չի արձանագրվել:
Տուժածների թվում երեխաներ չկան:
Քաղաքացիներից մեկն ունի քթի կոտրվածք եւ վիրահատության կարիք: