ԵՏՄ շուկան որոշակի վտանգներ կարող է ներկայացնել մեր ներքին արտադրողների համար. Քոչարյան
Հայաստանի համար շատ մեծ շուկա է բացվել, բայց ընտրությունը մերն է` մենք այդ շուկայում մեր տեղը կունենանք, թե՞ ոչ։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ի հետ համագործակցությանը և հնարավոր զարգացումներին:
Նրա խոսքով, ԵՏՄ շուկան նաև որոշակի վտանգներ կարող է ներկայացնել մեր ներքին արտադրողների համար. «Տվյալ դեպքում այդ շուկայում հաջողված լինելու համար դու ոչ միայն պետք է լավ հարաբերություններ ունենաս այլ երկրների հետ, այլև ներսում այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնես, որ քո ապրանքները մրցունակ լինեն այդ ամբողջ տարածքում։
Հսկայական հնարավորություններն իրենց մեջ նաև ռիսկեր են պարունակում, եթե դու արդյունավետ չես, եթե լավ չես ձևակերպել քո տնտեսական քաղաքականության հիմնական թիրախները, որոնք պետք է ուղղված լինեն այդ շուկայում լուրջ տեղ զբաղեցնելուն»,-հայտարարել է երկրորդ նախագահը: