Մահացել է մեծագույն երգիչ. Եվգենի Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Կոբզոնն անեկդոտ է պատմում (տեսանյութ)
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հետ:
«Մահացել է մեծագույն երգիչ, որի արվեստը երգերի միջոցով արտացոլել է ժողովրդի հոգին: Դրանով էլ հենց նա իրեն հավերժ կապել է երկրի և ժողովրդի հետ: Մեզ՝ արտիստներիս համար, դա անդառնալի կորուստ է ոչ միայն մեր ընկերոջ, այլև պաշտպանի՝ ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում», - տեսանյութին կից գրել է Պետրոսյանը:
Ինչպես ներկայացնում է РУСАРМИНФО-ն, տեսանյութում Կոբզոնը անեկդոտ է պատմում Պետրոսյանի «Ծուռ հայելի» հեղինակային հաղորդման շրջանակներում:
Հիշեցնենք, որ Կոբզոնը կյանքից հեռացել է օգոստոսի 31-ին՝ կյանքի 81-րդ տարում:
Մանրամասն՝ տեսանյութում: