Չինաստանն ու Ճոպանիան պետք է պաշտպանեն ազատ առեւտրի գաղափարը
Չինաստանն ու Ճապոնիան պետք է հանդես գան ի պաշտպանություն ազատ առևտրի, քանի որ պրոտեկցիոնիզմը խոչընդոտում է գլոբալ համագործակցության զարգացմանը: Ճապոնիայի փոխվարչապետի և ֆինանսների նախարարի հետ հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հյուն, գրում է Reuters-ը:
Չինաստանի փոխվարչապետը կարծում է, որ ազատ առեւտուրը ոչ միայն Պեկինի եւ Տոկիոյի շահերից է բխում, այլև համաշխարհային հանրության:
Նրա կարծիքով՝ առեւտրային պրոտեկցիոնիզմը կարող է արգելակել համաշխարհային առեւտրի զարգացումը: