Երաշտ Գերմանիայում. Ֆերմերները 340 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում կստանան
Գերմանիայի ֆերմերները զանգվածային երաշտի պատճառով իշխանությունների կողմից փոխհատուցում են ստանալու։ Վճարումների ընդհանուր գումարը կարող է 340 միլիոն եվրոյի հասնել,– հաղորդել է Գյուղատնտեսության նախարարը։
Նշվում է, որ այս գումարի մեջ կմտնեն միջոցներ ինչպես դաշնային կառավարությունից, այնպես էլ հողային իշխանություններից։ Բեռլինի ներդրումը կարող է 150-170 միլիոն եվրոյի հասնել՝ անհատույց օգնության տեսքով։
Երաշտի արդյունքում լրջորեն տուժել են մոտ տասը հազար գյուղացիական տնտեսություններ։ Նրանց եկամուտը կրճատվել է 30%-ով։
Նշվում է, որ սա ամենաուժեղ երաշտն է Գերմանիայում իրականացված օդերևութաբանական դիտարկումների ամբողջ ընթացքում։
Այս տարի Գերմանիայում ամենավատ բերքն է սպասվում՝ վերջին 15 տարիների ընթացքում։