Խրտվիլակների փոխարեն՝ լազերային հրացաններ (տեսանյութ)
Մարդիկ մշտապես նոր և ինովացիոն եղանակներ են փնտրում տեխնոլոգիաներն արդյունաբերության ոլորտում կիրառելու համար, և հողագործությունը բացառություն չէ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նորագույն տեխնոլոգիա է կիրառվում ամերիկյան Օրեգոն նահանգի հապալասի դաշտերից մեկում, որտեղ թռչունների դեմ պայքարը մեծ խնդիր է հանդիսանում: Թռչունները գողանում են բերքի 25 տոկոսը, և այս տարի հողագործները նոր լուծում են գտել այդ խնդրին:
Հապալասի մշակաբույսներն աճեցնելու հենց սկզբից ագարակատերերը պատվանդանի վրա 6 հատուկ ավտոմատացված հրացան են տեղադրել դաշտում, որոնք լազերային լույս են արձակում՝ ստիպելով թռչուններին հեռանալ: Այս լազերային հրացանները կանաչ լազերային լույս են կրակում թփերի ուղղությամբ: Թռչունները լույսն ընկալում են որպես մոտեցող գիշատիչ և անմիջապես հեռանում են դաշտից:
Յուրաքանչյուր լազերային հրացան շուրջ 10 000 դոլար արժե, և դաշտերը հիմնականում մեկից ավելիի կարիք են ունենում: