Որ հայ կանանց են ամենից շատ փնտրել Google-ում
MaxMonitor համակարգը հուլիս ամսվա ընթացքում հետևել էր, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաներին շուրջ են հայկական օնլայն մեդիա տիրույթում հիշատակվել հայ կին հասարակական-քաղաքական գործիչները։
Հուլիս ամսվա դիտարկման արդյունքում ամենաշատ հիշատակված հայ կին գործիչը ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է եղել։ Իսկ ըստ Google-ի որոնողական համակարգի` օնլայն տիրույթում ամենաորոնված հայ կինը Քիմ Քարդաշյանից հետո` կրկին Նաիրա Զոհրաբյանն է եղել։