Արևելյան Ատտիկայում հրդեհը 98 մարդու կյանք է խլել
Արեւելյան Ատտիկայում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 98-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Հունաստանի հրշեջ ծառայությանը։ Հաջողվել է պարզել 83–ի ինքնությունը։
Արեւելյան Ատտիկայում հրդեհ էր բռնկվել 40 աստիճան շոգի եւ ուժեղ քամու հետեւանքով, հրշեջները չեն կարողացել մարել հրդեհը։ Հիվանդանոցում է հայտնվել գրեթե 190 մարդ։