Զախարովան մեկնաբանել է Մերկելի առաջարկը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է որոշեն հակամարտության կարգավորման գործում անմիջապես ներգրավված կողմերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Բեռլինի պատրաստակամության մասին։
«Այս ամենը պետք է արվի՝ հասկանալով առկա ձեւաչափերի աշխատանքի արդյունավետությունը։ Այդ գործոնների ամբողջության մեջ պետք է դիտարկել նման հայտարարությունները»,–ասել է Զախարովան։