ՀՀԿ-ն երկու մասի է բաժանվել. ո՞ւմ կսատարեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած և այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու:
Սակայն ՀՀԿ-ն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու և փորձելու է ներքին կարգով սատարել: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել:
Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, և մեծ հաշվով կարևոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա այն իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելուն: «Ժողովուրդ» թերթը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասեցին լռելը` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: