Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կդառնա թանգարանային ցուցանմուշ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը, որը պատրաստել է Givenchy ֆրանսիական նորաձևության տունը, թանգարանային ցուցանմուշ կդառնա:
Ինչպես տեղեկացնում է E! Online-ը, զգեստը հանրային ցուցադրության կներկայացվի Վինձորի ամրոցում: Ցուցադրությունը կկրի «Թագավորական հարսանիք. Սասեքսի դուքս և դքսուհի» խորագիրը:
Միջոցառումը բաց կլինի հոկտեմբերի 26-ից մինչև հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2019-ի հունիսի 13-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ Էդինբուրգի Հոլիրուդ պաատում: