Կառավարությունը ՍԴ-ին կհատկացնի 5 միլիոնից ավել գումար
Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեuված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանին 2018 թվականի 9-րդ ամսում կհատկացվի 5,600.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով:
Այս հարցը ներառված է կառավարության օգոստոսի 30-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շրջանակներում:
Ըստ նախագծի`ՀՀ սահմանադրական դատարանի վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի և տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ: Անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել 40 հատ օդորակիչ:
ՀՀ ՍԴ վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքը համակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մուտքի հսկողության համակարգ:
Հնարավորություն կա նշված ձեռքբերումներն իրականացնել 2018 թվականի ՀՀ սահմանադրական դատարանի պահպանում ծրագրի «Ներկայացուցչական ծախսեր» և «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածներով տնտեսված միջոցների հաշվին: