Վրաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ` մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
Վրաստանում օգոստոսի 29-ին պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, երկրի ընտրական օրենսդրության 45-րդ հոդվածի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է քվեարկությունից 60 օր առաջ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ներառյալ՝ ընտրությունների օրը, արգելվում է իրականացնել այնպիսի նախագծեր և ծրագրեր, որոնք նախապես համաձայնեցված չեն եղել երկրի բյուջեի հետ, բացառությամբ երկրի ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված դեպքերի:
Բացի այդ, օգոստոսի 29-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է ավելացնել սոցվճարների՝ կենսաթոշակների, սոցօգնության, նպաստների չափը:
Նախագահի ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: