«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակը ներկայացվեց ԿԸՀ
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն օգոստոսի 29-ին, ԿԸՀ է ներկայացրել իր փաստաթղթերը սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով:
Կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ կուսակցությունը ստեղծվել է 2005 թվականին, Մանուկ Գասպարյանի կողմից, այժմ կուսակցությունը գլխավորում է Մանուել Գասպարյանը, կուսակցությունը մասնակցել գրեթե բոլոր ընտրություններին:
«Նախորդ ընտրություններում Երևանու ավագանում ունեցել է անդամ՝ «Բարև Երեւան» խմբակցությունում, ԱԺ-ում ներկայացված ենք եղել ՀԱԿ խմբակցության ներքո:
«Ընտրությունները լինելու են ազատ, արդար ու թափանցիկ, քանի որ մեր կուսակցությունը մաս է կազմում այս հեղափոխությանը: Մենք համարում ենք, որ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, հետեւաբար որոշել ենք մասնակցել այս ընտրություններին, հետագա ընտրություններին եւս: Համոզված ենք, որ այս իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ընտրություններն անցնեն թափանցիկ, ազատ հասարակական կամարտահայտության ներքո: Սրանք կլինեն նախնական ընտրությունների ԱԺ ընտրություններից առաջ: