«Վստրեչի ապեր»-ն ազատ է արձակվել
Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի ապերի» խափանման միջոցը փոխվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը
Ավելի վաղ հայտնԻ էր դարձել, որ հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծել ու մարմնական վնասվածքներ պատճառել: