Հս. Օսիայի նախագահը խոսել է Հայաստանի համար «այլընտրանքային» անցակետի բացման մասին
Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը մեկնաբանել է Ռազմաօսական ճանապարհին սահմանային անցակետի բացման հնարավորությունը՝ որպես այլընտրանք Ռազմավիրական ճանապարհի անցակետին, որը ներկայում հանդիսանում է Ռուսաստանից Հայաստան միակ տարանցիկ միջանցքը։
Ինչպես գրում է interfax-russia.ru-ն, Բիտարովը շեշտել է, որ հարցն ավելի շատ քաղաքական է, և եթե հարցի շուրջ միջպետական մակարդակով համաձայնություն ձեռք բերվի՝ բոլոր խնդիրները կլուծվեն։
Նա նաև նշել է, որ համապատասխան որոշման ու դաշնային կենտրոնից ֆինանսավորման պարագայում Հյուսիսայի Օսիայում կանեն հնարավորը՝ անցակետը բացելու համար։