Ռուսաստանն՝ ի պաշտպանություն Սիրիայի
Միջերկրական ծովում ռուսական ռազմածովային նավատորմի ընդլայնումը նպատակ ունի կանխել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հնարավոր հրթիռային հարձակումը Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա, հայտարարել է Բալթյան նավատորմի նախկին հրամանատար (2001-2006), ծովակալ Վլադիմիր Վալուևը՝ տեղեկացնում է lcmedia.com.ua-ը:
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջողներ հաղորդում են, որ Ռուսաստանը սկսել է տեղակայվել Միջերկրական ծովում՝ Սիրիայի պատերազմին իր ունեցած մասնակցության բոլոր ժամանակների ամենահզոր ռազմական նավերով:
Խումբը ներառում է 10 նավ, այդ թվում «Կալիբր» հրթիռներով զինված նավեր, ինչպես նաև 2 սուզանավ: