Վրաերթի հետևանքով 7-ամյա երեխա է մահացել
Օգոստոսի 27-ին՝ ժամը 14.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ.Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին և անմիջապես իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, կատարվում է քննություն: