ՔՊ-ի ցուցակում կլինի նաև հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքապետի թեկնածուներին հստակեցնելուց հետո անցել են ցուցակի կազմի հստակեցման գործին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակում լինելու են ակտիվիստներ, հաղորդավարներ, դերասաններ:
ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորելու է դերասան, մասնագիտությամբ ինժեներ Հայկ Մարությանը: Ցուցակում լինելու են նաև ակտիվիստներ Արամ Մանուկյանը, Լևոն Զաքարյանը և Իզաբելլա Աբգարյանը: Նրանք բոլորն ակտիվորեն մասնակցել են թավշյա հեղափոխությանը և այլ բողոքի ակցիաների: ՔՊ-ի ցուցակում լինելու մասին տեղեկությունները Հայկական Ժամանակ-ի հետ զրույցում հաստատեց նաև հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում