Զբոսաշրջիկը տուգանվել է Հավայան կղզիներում փոկին դիպչելու և ծովային կրիային հետապնդելու համար
Ամերիկացի զբոսաշրջիկը տուգանվել է 1.500 դոլարով՝ Հավայան կղզիների Կաուաի կղզում փոկին դիչպելու և ծովային կրիային հետապնդելու համար: Այս մասին տեղեկացնում է Washington Post-ը:
Նշվում է, որ Ալաբամայից ժամանած զբոսաշրջիկը հրապարակել է համապատասխան տեսանյութը սոցցանցերում, ինչը և հաստատել է բնապահպանական կազմակերպության կասկածները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը վանական փոկի մասին է (Monachus monachus): Այս կենդանիները ամենահազվադեպ ծովային կաթնասուններից են ու ափ են դուրս գալիս հանգստանալու համար:
Նշվում է, որ լողափներում վառ դեղին պաստառներ են տեղադրված, որոնք կոչ են անում չանհանգստացնել և հռու մնալ վանական փոկերից: