Քաշքշուկ և իրարանցում Հանրապետության հրապարակում. ոստիկանները բռնի ուժ են կիրառել (տեսանյութ)
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ոստիկանները բռնի ուժով տարածքից հեռացրել են խաղալիքներ վաճառող առևտրականներին, միջադեպն ավարտվել է քաշքուկով և իրարանցմամբ,- այս մասին գրում է Հայկական Ժամանակը:
«Մենք հրապարակի տարածքում խաղալիքների վաճառքով ենք զբաղվում: Ամեն մեկս մի տնից, մի հոգսով եկած՝ մեկը կալանավոր է պահում, մյուսը հաշմանադամ է պահում: Ես ինքս էլ առաջին խմբի հաշմանդամ երեխա ունեմ: Սրտից հիվանդ կին եմ: Էսօր ոստիկանները եկել են քարշ տալով, զոռով հրապարակից լարում են մեզ»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց խաղալիք վաճառող Անուշ Հայրապետյանը:
Վերջինիս խոսքով՝ արդեն մի քանի օր է ինչ ոստիկանները հետապնդում են իրականացնում իրենց նկատմամբ: «Էն օրը ամուսնուս էնքան քաշքշեցին վատացավ ընկավ գետին, սաղ խաղալիքները ջարդվեց: Ես վատացա ընկա, շտապօգնություն եկավ հրապարակի մեջտեղը»,-ասաց Անուշ Հայրապետյանը: Քաղաքացին պնդում է, որ հոգեբանական և բարոյական վնաս պատճառելու համար փոխհատուցում է պահանջելու:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.