Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն առանց մեդալների են վերադառնում աշխարհի առաջնությունից
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները առանց մեդալների են վերադառնում աշխարհի 2018 թ. առաջնությունից: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող մրցաշարում մեդալ կարող էին նվաճել Ռաֆայել Հակոբյանը (56 կգ քաշային կարգ), Բենիկ Նիկողոսյանը (64 Կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ): Առնվանզ բրոնզը ապահոված կլինեին, եթե հաղթեին քառորդ եզրափակչում, սակայն չստացվեց:
Ավելի վաղ պայքարը լքել էին Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Սեյրան Եղիկյանը (49 կգ): Մրցաշարին ՀՀ երիտասարդական հավաքականը մասնակցում էր 5 բռնցքամարտիկով՝ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ու մարզիչ Վլադիմիր Մարգարյանի ղեկավարությամբ: Մրցավայրում մարզիկներին աջակցելու էր մեկնել նաեւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: