Չինաստանում ամառային հեղեղումներից վնասը գնահատել են գրեթե 4 մլրդ դոլար
Չինաստանում այս տարվա ամռանը թայֆունների եւ հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումներից վնասը գնահատվում Է 25,9 մլրդ յուան կամ 3,8 մլրդ դոլար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily չինական անգլալեզու թերթը:
Ամենից շատ տուժել Է Շանդուն արեւելյան նահանգը, որի տնտեսությանը 10 մլրդ յուանի (1,45 մլրդ դոլար) վնաս Է պատճառվել, ասված Է հաղորդագրության մեջ:
Ընդամենը նահանգում հեղեղումների ընթացքում վտանգավոր շրջաններից տարհանվել են հարյուր հազարավոր բնակիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: