Վայոց ձորի մարզի Հեր-Հեր գյուղի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհը արդեն 3-րդ օր է չի մարվել
Օգոստոսի 26-ին՝ ժամը 08:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Զառիթափ գյուղի «Բնա» կոչվող տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհը մարվել է ժամը 07:50-ին: Այրվել են 20 հա խոտածածկույթ, 100 գիհի և ջերմահարվել է 30 բերքատու ծառ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 14:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել Հայաստանում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):
Օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ժամը 20:10-ին աշխատանքներն ավարտվել էին, վերսկսվել են օգոստոսի 27-ին: