Մարոկոյում 13 տղամարդ մեկ ամիս շարունակ բռնաբարել են 17- ամյա աղջկա
17-ամյա աղջկան, որի անունը չի նշվում, առևանգել էին ավելի քան մեկ ամիս առաջ, Մարոկոյում։ Զոհը կտտանքների և բռնաբարության է ենթարկվել 13 երիտասարդ տղամարդկանց կողմից։
Ընդ որում, սարսափելի միջադեպի մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն, երբ հանցագործները իրենք են բաց թողել դեռահասին։
Իրավապաշտպան Բուհրա Աբդուի խոսքերով՝ դա այն պատճառով է տեղի ունեցել, որ տեղի բնակիչները վախենում են ոստիկանություն դիմել։
Նա պատմել է, որ աղջկան հիմա հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։
Այժմ ոստիկանները փնտրում են խմբավորման մյուս հինգ անդամներին, որոնց նրանք չեն կարողացել բռնել։