Ֆլորենցիայում ձերբակալել են ավստրիացի զբոսաշրջիկ զույգի՝ 13-րդ դարի պատմական կամրջի վրա իրենց անունը գրելու համար
Իտալական Ֆլորենցիայում իրավապահները ձերբակալել են ավստրիացի զբոսաշրջիկների զույգի, որոնք փորձել են իրենց անունները գրել 13-րդ դարի պատմական կամրջի վրա, գրում է РИА Новости գործակալությունը։
Իրենց մեղրամիսն Իտալիայում անցկացնող 39-ամյա կինն ու 46-ամյա տղամարդը կարող են այժմ պատժվել մինչև մեկ տարվա ազատազրկմամբ ու ստիպված լինել վճարել 3000 եվրո տուգանք։
Նրանք գրել են իրենց անունները չջնջվող մարկերով՝ Չելլինի արձանի մոտ գտնվող Պոնտե Վյեկկոյի պատին։ Նրանց անմիջապես նկատել են ոստիկաններն ու ձերբակալել։ Այժմ նրանք պետք է պատասխան տան տեղական դատարանի դիմաց՝ Ֆլորենցիայի պատմամշակութային ժառանգությանը վնաս հասցնելու մեղադրանքով։