Արտակ Բեգլարյանը ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ
Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
«Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»: