«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթել Պրեմիեր լիգայի նորեկին (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում չկարողացավ հաղթել առաջնության նորեկ «Վուլվերհեմփթոնին»:
«Մոլինե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 57-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Վիյի Բոլին, իսկ պատասխան գոլը 69-րդ րոպեին խփեց Էմերիկ Լապորտը:
Այս հանդիպումից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 7 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով 12-րդ տեղում է:
Հավելենք, որ հաջորդ տուրում «Վուլվերհեմփթոնն» արտագնա հանդիպում է անցկացնելու «Վեսթ Հեմի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է «Նյուքասլին»: Երկու խաղն էլ կայանալու է սեպտեմբերի 1-ին:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1
Գոլերը՝ Բոլի 57՛ - Լապորտ 69՛