Շունը դաշնամուր է նվագում և երգում (տեսանյութ)
Այս զվարճալի կադրերն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 12 մլն դիտում են հավաքել և գերել սոցցանցերի օգտատերերին: Ընտանի կենդանիները զվարճալի եւ վիրուսային տեսանյութերի մեծամասնության գլխավոր հերոսներն են ցանցում:
Իրենց գործողություններով, արձագանքներով և ծիծաղաշարժ արարքներով նրանք նվաճում են միլիոնավոր մարդկանց սրտերը: Այս տեսանյութում, որը նկարահանվել է երաժշտական գործիքների խանութի սեփականատիրոջ կողմից, շունը կանգնած է հետևի թաթերի վրա եւ առջևի թաթերով դաշնամուր է նվագում:
Բայց դա դեռ ամենը չէ. նա ոչ միայն թաթերով սեղմում է ստեղների վրա, այլև երգում է: Չնայած այն բանին, որ շունն ակներևաբար երաժշտական դպրոց չի ավարտել, այդ ամենը նրա մոտ այնքան էլ վատ չի ստացվում: