Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Առողջապահության նախարարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: