Շվեյցարական Credit Suisse բանկը հերքել է ռուսական ակտիվների սառեցման մասին լուրը
Շվեյցարական Credit Suisse բանկը հերքել է ռուսական ակտիվների սառեցման մասին լուրը, որը նախօրեին էր հրապարակվել լրատվամիջոցներում:
«Վերջին պատժամիջոցներից հետո հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների հետ կապված կարգավորումները՝ Credit Suisse-ը տվյալ ակտիվները, որոնք հայտնվել էին սահմանափակումների տակ, տնօրինվող ակտիվներից տեղափոխել է վստահելի պահառության ակտիվների շարքը: Այսպիսի դասակարգումն ակտիվների սառեցում չի նշանակում»,-DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Սառեցման մասին լուրերում նշվում էր շուրջ 5 մլրդ ֆրանկ (5 մլրդ դոլար) ծավալով գումարի մասին: