British Airwais-ը դադարեցնում է դեպի Իրան թռիչքները
British Airwais ավիաընկերությունը տեղեկացրել է Իրան կատարվող թռիչքները դադարեցնելու մտադրության մասին: Լոնդոնից Թեհրան կատարվող վերջին չվերթը կիրագործվի սեպտեմբերի 22-ին: Այդ մասին գրում է haqqin.az-ը:
Ավիաընկերությունը մեկնաբանում է նման որոշման պատճառը նշելով այդ ուղղությամբ կատարվող թռիչքների տնտեսապես ոչ նպատակահարմար լինելը:
Նշվում է նաև, որ British Airwais-ը գործընկերների հետ քննարկում է արդեն իսկ տոմսեր ձեռք բերած ուղևորների մեկնումները կազմակերպելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 2012 թվականին British Airwais-ը դադարեցրել էր Թեհրան կատարվող թռիչքները Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով: 2016 թվականի սեպտեմբեր ամսին ուղիղ չվերթները դեպի Իրանի մայրաքաղաք վերսկսվել էին: