Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանության վարչության պետ Արտակ Պողոսյանը
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Նա ոստիկանության կադրերի ռեզերվում է:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նշենք, որ ավելի Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիս ամսին: