ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին:
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի վերաբերյալ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է 2016 թվականի ապրիլից:
Ծրագրի նախագիծը արժանացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավանությանը, իսկ այս տարվա հուլիսի 27-ին այն Միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են ԵԱՏՄ պետությունների վարչապետները:
Քննարկման արդյունքում կողմերը հարցեր են ուղղել գազի փոխադրման սակագների հետ կապված, որի շուրջ որոշվել էր հետագայում լրացուցիչ աշխատանք տանել:
«2016 թվականին գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների կողմից 60 տարաձայնություններից մնացել է միայն մեկը: Կարգավորման հնարավոր եղանակներից մեկը կարող է լինել Միության գազի միասնական շուկայում գազի փոխադրման ծառայությունների միասնական սակագների մեթոդաբանության մշակումը և ընդունումը»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքների վարչության անդամ Էմիլ Կայկիևը: