«Աշտարակ կաթ»-ը անդրադարձել է կաթում դեղորայքի առկայության մասին լուրերին
«Անհիմն եզրակացություններ անելու փոխարեն խորհուրդ կտամ լուրջ գործով զբաղվել: Պետք չէ ՍԱՊԾ-ին ուղղորդել. ընկերության դռները բաց են որակի վերահսկողությամբ զբաղվող ցանկացած ընկերության առաջ»,-Operativ.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի գրառմանը, նշեց «Աշտարակ կաթ» ըներության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը:
«Եթե ընկերության արտադրանքի որակի մասով կասկածներ կան, կարող են հաղորդում տալ ՍԱՊԾ կամ սեփական ուժերով նախաձեռնել և նմուշը փորձաքննության հանձնել, ոչ թե օնլայն հարթակում զբացվել ընկերության անունը սևացնելով: Մենք ամեն օր ազգաբնակչությանը մատակարարում ենք մոտավորապես 5-6 հազար հատ կաթ, ընդ որում կաթի պահպանման ժամկետը մեզ մոտ ընդամենը 4 օր է, միայն դա հիմք ընդունելով կարելի էր արտադրանքում դեղորայքի առկայությունը բացառել: Ընկերության որակի վերահսկողության բաժինը վերազինված է բարձրակարգ սարքավորումներով և առաջատար մասնագետներով, ովքեր շատ բարձր մակարդակով վերահսկողություն են իրականացնում: ՍԱՊԾ-ն մեզ մոտ նոր է ստուգումներ անցկացրել և այդ ստուգումները պարբերական բնույթ են կրում»,- նշեց նա, հավելելով, որ սեփական հոտառությունը հիմք ընդունելն ու միայն դրա վրա հիմնվելով կաթի որակի մասին եզրակացություն անելը լուրջ չի համարում:
Հիշեցնենք, քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշվում էր. ««Աշտարակ կաթ», էս ձեր կաթի մեջ էս ինչ դեղեր ե՞ք լցնում։ Դեղահոտից ուգառ կպանք։ Գոնե կաթի վրա գրեք, թե որ հիվանդության դեղն եք լցնում։ Թե չէ պոչկի համար խմում ենք, կարող ա պարզվի էդ պարտիան միզամուղ է։ Ի դեպ՝ արտադրված էր 20.08.2018-ին։ ՍԱՊԾ ջան, տա՞նն եք, թե պլյաժում»։