Տեղատարափ անձրևը Բաթումում հեղեղումների պատճառ է դարձել
Բաթումում տեղացած հորդառատ անձրևի պատճառով ջրի տակ են անցել մի քանի փողոցներ, հեղեղվել են բնակելի շենքերի նկուղային հարկերը:
Այդ մասին հայտնում Է Rustavi2 հեռուստաալիքը:
Ջրի մեծ հոսքի պատճառով կանգնեցվել Է ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղի բնակիչների խոսքով՝ Բաթումում յուրաքանչյուր անձրեւից հետո խնդրահարույց վիճակ Է ստեղծվում ճանապարհներին:
« Անձրևի ժամանակ այդպես Է լինում: Ջուրը նաև լցվում Է տները»,- հեռուստաալիքին պատմել Է տեղի բնակչուհիներից մեկը:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը 12 հաղորդում Է ստացել: Բնակելի շենքերի նկուղներից ջրի արտամղման աշխատանքներն ավարտվել են ուշ գիշերին: