«Սինքֆիլդի գավաթ». Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վիշի Անանդի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվեց 36-րդ քայլում:
Տուրի մյուս 4 պարտիաները դեռ շարունակվում են:
Նախորդ 4 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: Հայ գրոսմայստերն ունի 3 միավորով ընթացիկ առաջին տեղում է:
Օգոստոսի 23-ին մրցաշարում հանգստյան օր է: Օգոստոսի 24-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:
«Սինքֆիլդի գավաթ», 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)