Նեպալում տղամարդը կալանավորվել է վարչապետի գլուխը կապիկի մարմնին «միացված» լուսանկարի պատճառով
Նեպալում տղամարդը կալանավորվել է այն պատճառով, որ Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որում երկրի վարչապետի գլուխը «միացված» է կապիկի մարմնին, հաղորդում է AFP-ն:
44-ամյա Հոմնտատ Սիգդելը կալանավորվել է, քանի որ տեղադրել է «վարչապետի անվայել լուսանկարներ», հաղորդել է ոստիկանության աշխատակից Նարենդրա Պրասադ Ուպրետին:
Սիգդելը հրապարակել է նաև երկրորդ նկարը, այս անգամ վարչապետի գլուխը նա միացրել է մերկ մարմնին:
Նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում եւ 100 հազար ռուպի (900 դոլար) տուգանք: