4-5 երեխա ունեցողը պետք է 5 անգամ ավելի քիչ վճարի կուտակային կենսաթոշակային համակարգին. Նախարար
Օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ասաց.
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես 4-5 երեխա ունեցողը, որը ժողովրդագրական խնդիր է լուծել երկրի համար, պետք է կուտակային համակարգին նույնքան հատկացում կատարի, որքան անձը, որը չունի երեխա կամ ունի մեկ երեխա»:
Նրա խոսքով, այսինքն առանց մարդկանց սոցիալական վիճակը հաշվի առնելու, նրանց վրա հավասար բեռ է դրվել.
«Ես համոզում ունեմ, որ 4-5 երեխա ունեցողը պետք է առնվազն 5 անգամ նվազ վճարի, պետությունն էլ պետք է հասկանա, որ պետք է պաշտպանի իր քաղաքացուն, նրա ընթացիկ սոցիալական վիճակը»:
Բացի այդ, ըստ նախարարի կա շեմ, որ 2020 թվականից հետո կոտկատային վճարումներն ավելի շատ են դառնալու.
«Ակնհայտորեն այդ շեմը վերանայման կարիք ունի: Բացի այդ, չկա կամ նվազ է գումարը կանխիկացնելու հնարավորությունը: Համակարգը թույլ չի տալիս որևէ ձևով կանխիկացնելու գումարը այն քաղաքացիներին, որոնք արդեն բավական մեծ գումար են կուտակել: Պետք է գտնել ճանապարհը, որով քաղաքացին դժվարին իրավիճակում կկարողանա կանխիկացնել իր գումարը: Համակարգը պետք է ավելի գրավիչ ու հասկանալի դարձնել քաղաքացու համար»: